Վերջին գրառումս Օդնոկի ու Ֆեյսի այցելուների քանակի մասին էլի բերել ա նրան, որ լրիվ լուրջ քննարկում ենք, թե Օդնոկի մասսան անգրագետ ա, էկել ա ՖԲ ու ստեղել ա անգրագիտություն տարածում։ Այ ձեր ջանին մեռնեմ, մի տեղ, որտեղ մեկ միլիոն մարդ իր կարծիքն է գրում քվանթային մեխանիկայի, Մարինա Ցվետաեւայի ու Ռուդոլֆ Եկրորդ Հոհենշթաուֆենի քաղաքականության վերաբերյալ, որոնցից կեսը դեռ ավագ դպրոցին չեն հասել, մի մասն էլ չի հասնի, չի կարող որակյալ լինի։ Մեկ միլիոն մարդ չեն կարող թույն բովանդակություն ստեղծել։ Ոչ մի տեղ։
Ուզում ա նարնջագույն լինի սայտը, ուզում ա ՝ կապույտ։ Ինտերնետը բոլորին տվեց ձայնի իրավունք։ Բայց կրթությունը զուգահեռ ավելի լավը չդառավ։ Նենց որ դիմացեք՝ էլ լավ չի լինելու։ Մոտակա երկու հարյուր տարին հաստատ ։Ճ Հետո կերեւա։
Սամվել Մարտիրոսյան