Իտալական Ֆլորենցիայում գետի ափին հողաշերտի փլուզումից 200 մետր երկարությամբ ու 7 մետր լայնությամբ փոս է առաջացել։
Վթարն Առնո գետի հարավային ափին տեղի է ունեցել տեղի ժամանակով 6։30-ին։ Դրա հետևանքով առաջացած փոսում են հայտնվել 20 ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ափին։
«Վիրավորներ չկան, սակայն վնասները զգալի են»,-ասել է քաղաքապետ Դարիո Նորդելան։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում լուսանկարները: