Մի անգամ արդեն ասել եմ՝ ամեն ինչ կարելի է չափել համեմատության սկզբունքով, իսկ չափելիության համար հարաբերակցություն է անհրաժեշտ: Շատ դեպքերում հասարակությունը սխալներ է թույլ տալիս վերոգրյալը հաշվի չառնելու կամ սխալ համեմատություններ անելու պատճառով:

 


Այն, ինչ մատուցվում է հասարակությանը եթերով, մեծ ազդեցություն է գործում մարդկանց գիտակցության վրա և կառավարելի դարձնում նրանց ճաշակը, նախասիրությունները և ընտրության հնարավորությունը վերածում սահմանափակ ու սակավաթիվ ընտրանքների: Այստեղ գործում է «Առաջարկն է ծնում պահանջարկ» սկզբունքը: Դրանով համապատասխան մարմինները փորձում են զոմբիացնել հասարակական մեծ զանգվածներին և պահել արտակարգ ցածր գիտակցական մակարդակի վրա (այդպես ձեռնտու է և շահավետ նրանց համար):
Արդյունքում հայկական եթերներով հասարակությանը մատուցվող աղբն այդ սեկտորի համար, որն ի դեպ փոքրաթիվ չէ, այլ հակառակը՝ շատ շատերին է հասանելի դառնում՝ ստիպում է նրանց սխալ համեմատություններ անել և սխալ եզրակացությունների հանգել ամենատարաբնույթ հասարակական հարցերի վերաբերյալ:

 


Հ.Գ.1.
Որպես այլընտրանք բոլորին խորհուրդ եմ տալիս գիտության և տեխնիկայի զարգացման այս ժամանակաշրջանում օգտվել համացանցի լայն հնարավորություններից և կտրվել հայկական եթերների «դառն իրականությունից»:

 


Հ.Գ.2.
Նույնիսկ սերիալիներից կարող եք քաղել օգտակար շատ բաներ, բայց իհարկե ոչ հայկականներից:

 

Արեգ Սարգսյան