2016 թվականի «Տարվա ահաբեկիչ».
The Business Year ամսագիրը երեկ՝ մայիսի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհեց 2015 թվականի «Տարվա մարդ» կոչումը: Ճիշտն ասած այդքան չխորացա , որպեսզի պարզեմ ինչի համար է այդ ամսագիրը Ադրբեջանի նախագահին մարդ կարծում ու մի բան էլ «Տարվա մարդ» հայտարարում , բայց դե երևի այդ տիտողսը տալով նրանց խմբագրությունը մի կլորիկ գումար է հետ քցել , այլապես այդպիսի հիմար քայլ անելը արդարացում չի կարող ունանել, ինչևե՝ հալալ լինի իրենց քերածը:

 


Հայաստանում կան մի շարք ամսագրեր , որոնք նույնպես ամեն տարի «Տարվա մարդ» ու դրա նման այլ կոչումներ են բաժանում տարբեր մարդկանց: Այս տարի այդ ամսագրերից մեկը կարող է «Տարվա ահաբեկիչ» կոչում շնորհի նույն Ալիևին, այդ կոչումը ավելի սազական է նրա «դեմքին»: Ահաբեկիչների բանակի գլխավոր-գերագույն հրամանատարը , որը պարգևատրում է մահացած զինվոր խոշտանգողին, որը հերոսացնում է կացինով քնած մարդ սպանողին, որը միլլիոնավոր դոլարներ է ծախսում տարբեր տեսակի ահաբեկչական խմբավորումների վրա հաստատ արժանի է այդ կոչմանը:
Մի խոսքով՝ 2016 թվականի մայիս ամիսն է , բայց աշխարհում արդեն ունենք այս «Տարվա ահաբեկիչ» մրցանակը ստացողին:

 

Աշոտ Ասատրյան