Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան պայմանական ազատ է արձակվել: Այսօր Ադրբեջանի «Բարձրագույն Դատարանը» վերանայելով Խ. Իսմայիլովայի բողոքարկումը վերջինիս նկատմամաբ որպես պատիժ է նշանակել 3 տարի 6 ամիս պայմանական ազատազրկումը (Մինչ այդ Խադիջա Իսմայիլովան դատապարտվել էր 7 տարի 6 ամիս ազատազրկմամբ):

 

Դատարանի վճռով Խ. Իսմայիլովան կանցի փարձաշրջան, որի ընթացքում վերջինս ամեն ամիս պարտավոր է ներկայանալ ոստիկանական բաժին, ինչպես նաև առանց պետական մարմինների թույլտվությամբ 5 տարվա ընթացքում չի կարող լքել երկրը և փոխել բնակության վայրը:

 

Աշոտ Մովսիսյան