Ապրիլ ամսին իրականացրած սադրանքները հեշտ չի մարսելու Ադրբեջանական տնտեսությունը
Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների ՀՆԱ-ի անկումը հունվար-մարտ ժամանակահատվածի համար կազմել էր 3,5 %, իսկ հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար կազմել է 4,5% : Անկմանը հիմնականում նպաստում են նավթային եկամուտներից ստացված ներհոսքերի նվազումը, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար նվազել է մոտ 31 %-ով: Չնայած այն փաստին, որ առևտրաշրջանառությունը և ծառայությունների ոլորտը շարունակում են դրական տեղաշարժ գրանցել համապատասխանաբար 2,7% և 1,7%, նախորդ տարվա նույն ժամանահահատվածի համեմատ ցուցանիշները էականորեն նվազել են:

 


1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 3,6 %-ով: Բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում գնաճը, ՍԳԻ (սպառողական գների ինդեքս) կազմել է 110,5 %: Պետական բյուջեյի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամաբ նվազել է 12 %-ով, իսկ ծախսերը՝ 35,3%-ով:
Տնտեսական լուրջ ցնցումներ են սպասվում:

 

Հայկ Հարությունյան