ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ անցած գիշեր հակառակորդը ոչ մի տեսակի զենքից ոչ մի հատ կրակոց մեր ուղղությամբ չի արձակել:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում Տավուշի ուղղությամբ հատուկենտ կրակոցներ՝ հակառակորդի կողմից արձակվել են:
Եթե սա սովորություն դառնա իրենց մոտ, կատարելագործվի, դառնա բնավորություն, որից էլ՝ քաղաքականություն, ապա այն, ավելին քան վտանգավոր է մեզ համար:

 

Բանն այն է, որ Ղարաբաղի վրա չենք կրակում, Հայաստանի վրա կրակում ենք քաղաքականությամբ, Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը ՙիր հողերի՚ եւ ՙիր բնակիչների՚ վրա չի կրակում, քանի որ խաղաղասեր է, իսկ այ ՙագրեսոր՚ եւ ՙօկուպանտ՚ Հայաստանի վրա կրակում է, քանի որ վերջինս ՙապօրինաբար՚, ՙխախտելով ՄԱԿ-ի 4 բանաձեւերը՚ օկուպացրել է ՙիր տարածքի՚ 20 տոկոսը: Ի՞նչ կլինի արդյունքում, դժվար չէ պատկերացնել, մարդիկ, նկատի ունեմ ֆրանսիացի, ռուս, ամերիկացի, անգամ ֆինն, կմտածեն, թե լավ, ախպեր, բայց իսկապես էս ինչ ճիշտ երկիր է Ադրբեջանը, որ ՙօկուպանտ՚ հայերը ՙիր՚ հողի վրա նստած են, բայց ինքը ՙիր հողի՚ վրա չի կրակում, այլ կրակում է ՙիսկական մեղավորի՚ ուղղությամբ:

 


Բայց մի լավ նորություն էլ կա, ադրբեջանցիներն այնքան ապուշ են, որ սա չեն հասկանա, եթե հասկանային, վաղուց արած կլինեին, իսկ եթե հասկացող լինեին, վաղուց էին քաշվել Աբշերոնի վրա, որպեսզի դա էլ ձեռքներից չտանեն, մենք չէ, British petrollium-ը:

 

Հովիկ Աֆյան