Համացանցում վեճ է բռնկվել բրիտանացի կոմիկ Ջոն Օլիվերի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի միջև, այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարը ծաղրել է Կադիրովի՝ իր կատվին գտնելու օնլայն կոչը: Ինչպես նշում է Guardian-ը, Օլիվերը Չեչնիայի ղեկավարին «Monster energy ըմպելիքի կենդանացած բանկա» է անվանել, և ծաղրել է նրան Վլադիմիր Պուտինի պատկերով շապիկներ կրելու համար:

 

 

 

Միևնույն ժամանակ, Օլիվերը սոցցանցերում տեղադրել է կատվի լուսանկար, և հարցրել Կադիրովին, թե այն նրա կատուն է:

 

 

Չեչնիայի առաջնորդը վրդովմունքով է արձագանքել դրան, հաղորդում է բրիտանական թերթը: Նա սեփական օգտահաշվում Օլիվերի՝ Պուտինի վերնաշապիկով խմբագրված լուսանկարն է տեղադրել, որը նույնպես գրառում է պարունակում. «Ես հոգնել եմ կատակներից, ես ուզում եմ հոգ տանել Չեչնիայում գտնվող կատուների մասին: Ի դեպ, Պուտինը մեր առաջնորդն է»: