Անաստաս Միկոյանի արձանը ունենալուց հետո մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը կանգնեցնելը(այս դեպքում նստեցնելը) բոլորովին էլ զարմանալի չէ։ Արձանի բացման նախաձեռնողները միայն նրա մարշալ լինելը գիտեին, վստահ եմ։ Իսկ Բաբաջանյան փողոց ունենալուց հետո, արձան ունենալը այդքան էլ սարսափելի չէ։ Ցավն այն է, որ շատերը չգիտեն՝ օրինակ, Մոնթեի արձանի(կիսանդրիի) տեղը, որովհետև այն կարծես «խնամքով թաքցրած» լինեն։

 

Արցախյան ազատամարտի շատ հերոսներ և Ազգային հերոսի կոչումը վաստակած արժանի զավակներ չունեն իրենց անունով անվանակոչված ոչինչ, կամ գոնե ես և շատ-շատերը չգիտենք։Վատ չէր լինի, եթե քաղաքապետարանները վերանայեին անվանակոչված մի շարք դպրոցների, փողոցների, թաղամասերի, հրապարակների, որոշ արձանների նպատակահարմարությունը։ Կարծում եմ, մենք պակաս չունենք այնպիսի արժանավոր զավակների, ի պատիվ որոնց պետք է անվանակոչումներ լինեն։

 

Գևորգ Նալբանդյան