Մինչև ապրիլյան պատերազմը զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին ևս պետք է համապատասխան ուշադրություն ցուցաբերել:
Հրադադարից մինչև 2016թ-ի ապրիլընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով շփման գծում, ցավոք, զոհվել և վիրավորվել են մեր քաջ հայորդիները, սակայն տարբեր հանգամանքներից և պատճառներից ելնելով նրոնց ընտանիքներից ոչ բոլորն են ստացել այն պետական և հասարակական աջակցությունը, որը հնարավոր եղավ ցուցաբերել վերջին շրջանում:
Որոշ դեպքերում, դեռևս լիարժեքորեն չի լուծվել Արցախյան պատերազմին մասնակցած, վիրավորված և նույնիսկ զոհված ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության հարցերը:
Պետության և հասարակության ուշադրությունը պետք է կենտրոնացնել հանուն հայրենիքի անդառնալի կորուստ ունեցած բոլոր ընտանիքներին:
Արմեն Խաչիկյան