1920-21 թ. Քեմալ Աթաթյուրքը Լենին խոստանում էր Թուրքիայի սովետականացում, եթե Ռուսաստանն օգնի նրան զենքով, թողով ու հողով: Լենինը նրան տվեց զենք, փող եւ Արեւմտյան Հայաստանը, սակայն մի քանի տարի անց Թուրքիան շրջվեց դեպի Արեւմուտք եւ հեռացավ Ռուսաստանից: Աթաթյուրքը խաբեց Լենինին ու Ստալինին:

 


1994 թ. Հեյդար Ալիեւը խոստանում էր Ելցինին մտնել ԱՊՀ, եթե Մոսկվան կանգնեցնի հայերի հաղթարշավը արցախյան ճակատում: Մոսկվան կանգնեցրեց հայերին, չթողնելով հասնել Նախիջեւան, Քուր, Հորադիզ: Երկու տարի անց Ադրբեջանը կնքեց խոշոր նավթային պայնմանագիր Արեւմուտքի հետ եւ հեռացավ ԱՊՀ-ից: Հեյդար Ալիեւը խաբեց Ելցինին:

 


2016 թ. Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը կմիանա ԵՏՄ, եթե Պուծինն օգնի Բաքվին վերադարձնել Արցախը իր իշխանության տակ: Ռուսաստանն արդեն զինել է Ադրբեջանին մահաբեր հարձակվողական զենքով եւ օգնում է կազմակերպել լայնածավալ գրոհը հայերի դեմ: Կասկած չկա, որ իր նպատակին հասնելու դեպքում Իլհամ Ալիեւը որոշ ժամանակ անց հեռանալու է ԵՏՄ-ից եւ այսպիսով խաբելու է Պուծինին, ինչպես նրա նախնիները խաբում էին Լենինին, Ստալինին, Ելցինին:
Միայն թե այս անգամ հայերը չպետք է թույլ տան նման խաղեր սեփական հողի եւ շահի հաշվին:

 

 

Տիգրան Խզմալյան