Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը հանդիպել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, արտաքին և պաշտպանության հարցերով պառլամենտական կոմիտեի նախագահ Ցաչի Հանեգբիի հետ:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդիսանում է այն փոքրաթիվ մահմեդական երկրներից մեկը՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և նախկին Խորհրդային հանրապետությունների հետ միասին, որ ունի ռազմավարական և տնտեսական կապեր Իսրայելի հետ:
Ադրբեջանն ու Իսրայելը փաստորեն սերտ, խորը և լայն համագործակցություն են իրականացնում 1992 թվականից:

 


Կողմերը չեն մոռացել քննարկել նաև աշխարհաքաղաքական հարցեր՝ հատկապես կապված Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի իրավիճակների հետ:
Այնպես որ, սպասենք նոր ժամանակակից զինատեսակների՝ հատկապես անօդաչու սարքերի մատակարարմանը Ադդրբեջանին…

 

Ռոբերտ Մելքոնյան