Մայիսի 23-ին՝ ժամը 18.00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ավարայրից դեպի Արցախ» համերգային ծրագիրը՝ ապրիլյան քառօրյայի թեմատիկայով:
Միջոցառումը կընթանա Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան Գագիկ Մանասյանի «Ի՞նչ էր Ավարայրը» ֆիլմի զուգակցությամբ, այնուհետև անցում կկատարվի մեր օրեր՝ դեպի Արցախ:
Հանդիսատեսին իրենց կատարումներով կողջունեն Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, Աղասի Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Աննա Խաչատրյանը, Սիլվա Յուզբաշյանը:
Յուրաքանչյուր ազգի հարատևելու նախապայմաններից մեկն ազգային հիշողությունն է, և այս միջոցառմամբ փորձ է արվում թարմացնել այն և բարձրացնել մատաղ սերնդի հայրենասիրական ոգին:
Ծրագիրը կազմակերպվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի սոցիալ-մշակութային գործունեության կառավարում (մենեջմենթ) բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համատեղ ջանքերի շնորհիվ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա