Մշտական հազ
Եթե չունեք մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնեք դրան, հակտապես՝ եթե հազը ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:

 


Շնչառական խնդիրները կամ ցավը կրծքավանդակում
Եթե շնչառության հանկարծակի դժվարացում եք նկատում' առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանիշին կարող եք ուշադրություն չդարձնել, եթե միայն տառապում եք ասթմայով կամ ալերգիայով: Ցանկացած դեպքում ամեն տեսակի շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:

 


Կրծքավանդակի կրկնվող վարակներ
Եթե շնչառական համակարգի բորբոքում ունեք, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է: Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:

 


Խռպոտությունն ու ձայնի փոփոխությունը
Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն եք նկատում, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը:

 


Քաշի նվազում կամ ախորժակի անկում
Այս ախտանիշի առկայությունն իկարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանիշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին:

 

 

 


Վրեժ Հովսեփյան