Գառնեցին հաղթեց: Հպարտություն, երբ արդար պահանջդ բավարարվեց, երկրում տիրող ՛՛բեսպրեդելը՛՛ զսպվեց: Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կործանարար ծրագիրը չեղարկվեց իշնորհիվ գառնեցու ըմբոստության, միասնականության և հավատի, որ երկրի տերը հենց ՀՀ քաղաքացին է:Բայց պայքարը դեռ ավարտված չէ, քանզի դեռևս վերանայման փուլում է Գեղարդալճի ջրառի ծրագիրը:
Ով այս թեմայի ընթացքում և առհասարակ նման ազնիվ և արդար պահանջների դեպքում գյուղացու կողքին էր, նրան դեմ չէր շահեց, ով ընդհակառակը, հակառակ ՛՛ճակատում՛՛ էր գլխիկոր շրջում է զգալով դառը պարտության համը: Թող գառնեցիների այս հաղթանակը խրոնիկ բնույթ կրի և երկրի, ազգաբնակչության առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ թեկուզ այսպես, թեկուզ մի քանի ամիս տևող պայքարի արդյունքում հաղթանակով պսակվեն:
Հ.Գ. Գառնեցիների թասիբով ցավը տանեմ:
Աշոտ Եսայան