Ձեր կառավարման հետևանքով շուտով ամբողջ Հայաստանը կամայանա: Հայաստանի կամ Արցախի ո՞ր մի գյուղն է ծաղկուն պարոն Բաղդասարյան: Ո՞ր մի գյուղից մարդիկ չեն գնում, ո՞ր մի գյուղում փակ տներ չկան: Հերթով պետք է հանձնել' մեկ է' ամայի են: Դուք ասացիք այն, ինչ անկեղծորեն մտածում եք' կամաց-կամաց, որ ձեզ ու ձեզ պես մտածողներին մնա' Երևանն ու ձեր հայրենի Վանաձորն էլ «կամայացնեք» ու կտաք... Բայց հողը չի ներում, հողն իր պատասխանը տալիս է...
Նարեկ Գալստյան