Այսօր Գառնիի համայնքում ինքնաբուխ, խաղաղ բողոքի ակցիային էր միացել նաև Գողթ գյուղի համայնքը միանման պահանջով՝ հեռու գյուղերի ջրային ռեսուրսներից: Մի տեսակ պարադոքսալ են շահագրգիռ կողմի պահանջներն ու նպատակները, ովքեր նպատակադրված են ջրառ իրականացնել Ազատ գետից և Գեղարդալճից: Մանրամասնենք.
Ծրագրի իրականացման շահագրգիռ կողմերը, իրենց առաջարկած ծրագրի իբր թե «լավ» մասը ընդգծելու համար մեջբերում են Քաղցրաշենի 12 համայնքների ոռոգման ջրով ապահովելը: Հարգելիներս նախ, եթե համաշխարհային այդ չարաբաստիկ բանկից վերցված 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկը նպատակուղղված է երկրի սոցիալտնտեսական բեռը թեթևացնելուն, ապա միայն ողջունվում է այդ մտադրությունը, սակայն իհեճուկս այդ ծրագրի տեղեկացնենք, որ ներկա պահին Գառնի գյուղում կա ոռոգման խնդիր և շուրջ 1000 հա անջրտի հողատարածք, եթե արդար նպատակներ կա, այդ ոռոգման ծրագիրը իրականացրեք հենց Գառնիի համայնքի համար:
Երկրորդը. Հայաստանի ցանկացած տարածաշրջան յուրօրինակ է և առանձնահատուկ:
Օրինակ Արարատի մարզի համայնքների հողատարածքները հայտնի են իրենց բերքատվությամբ և գյուղացին այնտեղ որոշ բանջարաբոստանային կուլտուրաներից տարեկան 2-3 անգամ բերք է ստանում: Գառնեցին ինչ էլ անի տարին մեկ անգամից ավել չի կարողանում բերք ստանալ, բնակլիմայական պայմանների պատճառով: Հիմա Գառնիի հարստությունն էլ Ազատ գետն է, ինչի համար եք ուզում զրկել Գառնին ջրից, գառնեցին չի ասում չէ ասենք Արարատյան դաշտավայրում արգելեք տարեկան 2 անագմ և այդ քանակությամբ բերք ստանալ, որովհետև այդպես իմ բերքի գինն է ընկնում շուկայում: Հիմա դուք եկել ասում եք ձեր ջուրը տվեք տանենք մեր հողերը ջրենք, ինչի տանք, եթե դա մեր համայնքի առանձնահատկությունն է և առավելությունը:
Երորդ.Բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին: Թերևս բոլորին է հայտնի, որ Գառնի-Գեղարդ պատմամշակութային հուշահամալիրները հայկական տուրիզմի զարկացման առաջնային ՛՛օբյեկտներից՛՛ են: Եթե չբավարավեն գառնեցիների պահանջները, այն է կասեցնել Քաղցրաշենի և Գեղարդալճի ջրառի ծագիրը, գառնեցին պատրաստ է օրեր շարունակ փակ պահել երկրում տուրիզմի զարգացման զարկերակ հանդիսացող մայրուղին, դրանից գառնեցին ավելի շատ կտուժի՞, թե՞ պետությունը, չէ որ մեկ-երկու, համաշխարհային տուրիստական կազմակերպությունները կդադարեն համագործակցել մեր պետության հետ՝անբարենպաստ պայմանների պատճառով:
Որ տեսանկյունից կուզեք դիտակենք, միևնույն է գառնեցու պահանջը արդար է, իսկ ծրագիրը թե բնապահպանական տեսանկյունից, թե սոցիալ-տնտեսական՝ կործանարար է:
Աշոտ Եսայան