Պարզ, հստակ, տրամաբանական բացատրություն, թե ինչի հոգևոր սպասավորը կամ առհասարակ հավատացյալը կարող է զենք վերցնել ձեռքը: «Այո Աստվածաշնչում չկա որևէ հատված, որն արգելում է Հայրենիք պաշտպանել, այո կա հատված մի սպանիր, բայց մի սպանիրը Հայրենիքի պաշտպանության հետ կապ չունի»-Հայր Գեղարդ:

 


Հիմա կարևորը.
Հայաստանի բնակչության 10%-ից ավելի աղանդավորներ են, եթե հաշվի առնենք այն, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում բնակվում են մոտ 3 միլիոն քաղաքացի, ապա դրանցից 300 000 աղանդավոր են, որոնց 30%-ը' մոտ 100 000 իվիճակի է զենք բռնելու սակայն անհասկանալի պատճատռներով, ''կռուտիտլար'' լինելով հրաժարվում են բանակում ծառայել և զենք վերցնել ձեռքները:
Ինձանից հավատացյալ չլինեք, ինձանից շատ Աստծուն չհավատաք, բայց ինչպես տեսանյութում Հայր Գեղարդն է մեկնաբանում, Հայրենիքի պաշտպանությունը չի հակասում մի սպանիր Աստծո պատվիրանին:

 


Սա հաշվի առնելով, այդ որ մի բարոյական օրենքով է նախատեսված, որ ես ու իմ նման մտածող ՀՀ քաղաքացիների 90% գնանք սահման պահենք, որ թիկունքում մեր ընտանիքները ապահով լինեն, իսկ այդ նույն աղանդավորները ընտանյոք հանդերձ թիկունքում մնան: Եթե անգամ նյութական օգնություն էլ ուղարկեն սահման, դա չի կարող կոմպեսացնել նրանց' բանակում չծառայելու ցանկությունը:

 


Թող Հայր Գեղարդի խոսքերը որպես ուղերձ լինի թե աղանդավորներին, որոնք հետայսու մտածելու առիթ կունենան, թե զինապարտության մասին օրենքում լրացումներ կատարելու լիազորություններով օժտված պաշտոնյաներին' հասկանալի պատճառներով:

 

 

 

Աշոտ Եսայան