Կամավորների ուժերով Արցախի կորսված տարածքներն ազատագրելու կոչերի թարգը տվեք, հա՛: Ու առհասարակ, էտ ենթադրյալ մեծ կորուստների թեման արդեն համն հանում ա, բանակ ունենք, կանոնավոր մարմին, որը պատասխանատու է ազգային անվտնանգության էլ, տարածքային ամբողջականության համար էլ: Հասկացանք, որ պատերազմական ռեժիմով ապրով երկիր ենք, բայց ոչ Հյուսիսային Կորեա դառնալու ցանկություն կա, ոչ էլ զարմանազան խունտաներ բուծելու: Էտ ո՞նց եղավ, որ 26 տարի ժողովրդավարություն, բաց հասարակություն տերմինները բոլոր հնարավոր ձևերով բռնաբարած մարդկանց սրտում հանկարծ ծայրագույն միլիտարիզմ ու բոնապարտիզմ արթնացավ՝ պակետի անունն էլ հայրենասիրություն ա:
Եթե տենց ա, ուրեմն պետք էր դեռ ապրիլի 2-ին գնալ էնտեղ, բայց որ չենք գնացել, ուրեմն թողեք էնտեղ եղած մարդիկ իրենց գործը կանեն... Ազգային անվտանգությունը միայն պատերազմելն չէ, այլ նաև դրանից հետո երկրի ու հասարակության վերականգնվելու ունակությունն ա...
Կնյազ Սարոյան