Հայաստանն ապրիլից առաջ և Հայաստանն ապրիլից հետո:
Ապրիլ ամիսը մեր պատմության մեջ, միշտ էլ առանձնացել է իր պատմական նշանակությամբ՝ հանդիսնալով յուրահատուկ ճամփաբաժան մեր պետության «լավի ու վատի» համար:
2016 թվականի ապրիլը ևս շատ բան փոխեց Հայաստանում, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա մեր պետության զարգացման վրա:
Ապրիլյան քառօրյա պատերազմը նախ և առաջ մտածողության և պատկերացումների հեղափողություն իրականացրեց Հայաստանում և «մտածել» ստիպեց բոլորին:
«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ:

 

Պատասխանը' այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ' ոչ»:
Այս խոսքերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի կառավարության նիստից առաջ հնչեցրած հայտարարությունից են, որտեղ յուրատեսակ խոստովանություն կա անցյալի՝ հնարավոր բացթողումների համար և որը վկան է այն բանի, որ այսուհետ ամեն ինչ կտրուկ փոփոխության է ենթարկվելու և մարդիկ սկսելու են աշխատել կարողությունների ամբողջ ծավալով, իսկ բացթողումներն ու վրիպումները այլևս չեն ներվելու:

 


Հատկանշական է այն, որ այս հրամայականը եկել է «ամենավերևից» և շատ դրական է, որ վարչապետը նույնպես այս հարցում վճռական է տրամադրված և իրական փոփոխություններն, հույս ունեմ, որ իրենց ուշացնել չեն տա:
Իրականում շատ գործ կա անելու և կասկած չկա, որ մեր պետությունն իր բոլոր ինստիտուտներով և ենթակառուցվածքներով՝ նախագահի և վարչապետի գլխավորությամբ, լծվելու է Հայաստանն ավելի հզոր և կարողունակ դարձնելու գործին:
Վստահ եմ, թե´ վարչապետը և թե´ նախագահը գնալու են միչև վերջ և Հայաստանն օր-օրի ավելի ու ավելի է «ախտահանվելու» և մոտ ապագայում դառնալու է այնպիսին, ինչպիսին բոլորս ենք պատկերացնում:

 

 

Սահակ Մայիլյան