Օրեր առաջ Թուրքիայի իրավապահ մարմինները նախազգուշացրել էին այսօր՝ մայիսի 19-ին, երկրի մայրաքաղաք Անկարայում հնարավոր ահաբեկչական գործողությունների իրականացման մասին: Թուրքական հետախուզության տվյալներով՝ մայիսի 19-ին՝ «Երիտասարդության և սպորտի օրն», «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ է նախապատրաստել մշակութային և ռազմական հաստատությունների դեմ:
Թուրքիայի հատուկ ծառայություններն օրերս պարզել էին, որ սիրիա-թուրքական սահմանով երկրի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգ էին ներթափանցել 10 ահաբեկչական խմբեր, որոնք ծրագրել են 10 միմյանց հետ կապ չունեցող ահաբեկչական գործողություններ՝ հատկապես մայրաքաղաք Անկարայում:
Ի դեպ, Թուրքիայում հնարավոր ահաբեկչական սպառնալիքի մասին նախօրեին հերթական անգամ ահազանգել է նաև այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանությունը...
Արմեն Պետրոսյան