Վերջին օրերին արևմտյան հեղինակավոր պարբերականներում շրջանառվում են տարբեր հրապարակումներ և քարտեզներ Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ: Սրան զուգահեռ Թուրքիայում ավելանում է պարանոյան ու սրվում ավանդական դարձած վախերը: Ցանկացած նման քարտեզի հրապարակում Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացնում, ինչը պայմանավորված է Թուրքիայի պատմական հիշողություններով ու պարբերաբար սրացող վախերով: Թուրքական հասարակական ընկալումներում այդ վախերը պարբերաբար ի հայտ են գալիս հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Այսօրվա Թուրքիայի իրավիճակը ևս նպաստում է դրան:
Այսօր թուրքական մամուլում շրջանառվում էր թուրք քաղաքագետներից մեկի դիտարկումները Սայքս-Պիկոյի համաձայնագրի վերաբերյալ: Հեղինակն այն համոզմանն է, որ ներկայում էլ Արևմուտքը Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վերաձևման նպատակ է դրել, բայց ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիան է այդ նպատակի ձախողողը: Թուրքիան է կասեցնում Արևմուտքի վտանգավոր պլանները..
Մի քիչ կարող է պաթետիկ հնչել, բայց Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վերաձևումներն առանց Թուրքիայի «մասնակցության» չի կարող լինել: Ուղղակի այս անգամ թուրք հեղինակը, որը նույնպես հանդիսանում է թուրքական սևրաֆոբիայի ընկալման կրողներից, փորձել է ավանդական վախերը, տագնապները փոխարինել կամ կոմպենսացնել ցանկալի կամ երևակայական շահեկան ձեռքբերումներով:
Լևոն Հովսեփյան