Մեր պատմական, ճակատագրական և ֆունդամենտալ սխալը հանրային կյանքի արդյունավետ կառավարման հարցում նրանում է, որ տանը կյանքի մասին ստացած կիսատ-պռատ պատկերացումները և արժեքները տանում ենք դուրս և դրանցով փորձում կազմակերպերպել հանրության և պետության կյանքը:

 


Իսկ հակառակը չենք անում, չենք փորձում մեր անհատական և ընտանեկան կյանքը կազմակերպել կրթության և համակեցության փորձի արդյունքում ստացած գիտելիքներով և պատկերացումներով:
Այնքան ժամանակ, քանի դեռ մենք մտածենք, թե պետությունը հնարավոր է և պետք է կառավարել ընտանիքի մոդելով, ոչ մի լավ բան այդ պետությունում լինել չի կարող, առավել ևս զարգացում: Պետք չէ մոռանալ, որ ընտանիքը աշխարհի ամենահին և չփոխվող կառույցներից է:

 

Մովսես Դեմիրճյան