Հայաստանում ոչինչ չի փոխվի քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարից խոսում է կոռուպցիոները, կաշառք բաժանելու և ընտրակեղծարարության դեմ խոսում են կաշառաք բաժանողը, վերցնողը և ընտրակեղծարարը, օրենքից խոսում են քրեական տարրերը։ Քանի դեռ գողականն ու պետականը խառնված են իրար, անթույլատրելի է խոսել պետակաշինության մասին։
Չկան ռոլ մոդելներ, չկա ձևավորված էլիտա թե քաղաքական և թե մշակութային, ովքեր կլինեին ուղենիշ հասարակության համար։
Կա այն ինչ կա՝ ռաբիզ, քծնանք, զնաչոկավորներ, վերադասի կողմից նկատվելու և խրախուսվելու համար սոցիալական ցանցերում իրենց պատռողներ և անսկզբունք մարդիկ, կաշառք վերցնող և անմիջապես հետո բողոքող հասարակություն, ով բողոքում է, բայց իրեն ամենինչ դուր է գալիս։ Հասարակություն, որը չի սիրում ոչինչ անել այլ սպասում է դա անեն ուրիշները և ինքը վայելի դրա հաղթական պտուղները։
Ի սպառ բացակայում գործող ամենինչին առաջարկվող իրական այլընտրանք և դրա համար ունենք այն ինչ ունենք և արժանի ենք դրան։
Գրիշա Աղաջանյան