Պարզապես արժի հիշել ևս մեկ անգամ, քանի որ կրկին դրա ժամանակն է:
Այս ամենը, պատերազմը, հրադադարներն ու խախտումները, այս թեմայի վերաբերյալ ամենօրյա խոսակցությունները, քննարկումները, հանդիպումները, բանակցությունները, մոսկվաները, վիեննաները, ամենը, ամենը արվում են միայն մեկ նպատակով, ահաբեկել Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, պահել անվերջ պատերազմի վախի տակ, որպեսզի նրանք չապստամբեն ու չտապալեն Ռուսաստանի ձեռքի խաղալիք իրենց դրածո իշխանություններին:
Անվերջանալի «կոնֆլիկտի» լուծման որևէ տարբերակի դեպքում, կողմերը կթռնեն Կրեմլի վրայից, որի պատճառով Ռուսաստանը կկորցնի անդրկովկասը, որից հետ նաև ողջ Կովկասը, իսկ դա նրա համար համազոր է կործանման: Այս ստորությունը գնալով այնքան ակնհայտ է դառնում, մանավանդ վերջին իրադարձություններից հետո, որ ամեն րոպե մեծացնում է ատելությամբ լցված ժողովրդի ապստամբության հնարավորությունը...
Արմեն Զատիկյան