Հիմա ամփոփենք Սարգսյան-Ալիև հանդիպումը։ Այս հանդիպումը, ինչպես և կանխատեսվում էր, կողմերից ոչ մեկի համար դիվանագիտական հաղթանակի հանգրվան չդարձավ։ Բայց կարծում եմ, հատկապես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ հայկական կողմին վերաբերվող երանգներ մենք կարող ենք տեսնել։

 

1. Մասնավորապես հայտարարության մեջ նշվում էր,
1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Սրանք հակամարտության խաղաղ կարգավորման այն միակ երկու փաստաթղթերն էին, որոնց եղավ անդրադարձ, չխոսվեց օրինակ Մադրիդյան սկզբունքների և այլ երկկողմ պայմանավորվածությունների մասին, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ և հակամարտող կողմերը ապագայում վերսկսվելիք բանակցային գործընթացի ելակետ են ընդունելու հենց այս համաձայնագրերը։ Հետևաբար՝ քառօրյա պտերազմից հետո նախագահի՝ բոլորովին նոր էջից բանակցային գործընթացը վերսկսելու պնդումը բավարարվեց, ի տարբերություն Ադրբեջանի, որը ռազմական ձախողումից հետո արտգործնախարարի մակարդակով շտապեց խոսել մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը շարունակեկու կարևորության մասին։

 

2. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության եկան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, դե գոնե առերես, հրաժարվում է հակամարտությունը ՄԱԿ տեղափոխելու և ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափից հրաժարվելու պնդումներից։

 

3.Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ուղղությամբ: Սա իհարկե բխում է հայկական կողմի շահերց, քանի որ պատերազմ հրահրողը և հրադադար խախտողն Ադրբեջանն է։ Դիվանագիտական առումով սա կարելի է համարել Սերժ Սարգսյանին նախապայմաններից մեկի բավարարում։ Սակայն այս մեխանիզմների ներդնումը չի բխում ոչ միայն Ադրբեջանի շահերից, որը միանշանակ, հնարավոր է ոչ նույն թափով, բայց կշարունակի սադրանքներն առաջնագծում։ Եվ երկրորդ այս մեխանիզմը, որն առաջ էր քաշվել վաղուց Ֆրանսիայի կողմից, տարիներ առաջ տապալվել է ՌԴ-ի ջանքերով, որը սույն նախաձեռնությունը համարել է հակամարտության վրա իր վերահսկողության թուլացում։
Բայց սրանով հանդերձ կան շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնք բաց մնացին։

 

1. Ադրբեջանը համաձայնության եկավ 1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման շուրջ, բայց գրեթե համոզված եմ, որ այս համաձայնությունը առնվազն Արցախի գրաված մի քանի դիրքերից իր զորքերը հետ քաշելու մասով գործնական դրսևորում չի ունենա։ Նկատենք նաև, որ ոչ միջնորդների կողմից և ոչ հայկական կողմից այդ պահանջ չհենչեց, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, իսկ մենք հաշտվեցինք այդ մտքի հետ։ Այս խնդիրը մենք կարող էին լուծել միայն ռազմական գործողություններով։ Իսկ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն մենք այլևս կաշկանդված ենք ռազմական այդ աստիճան ծավալուն գործողոթյուններիր իրականացնելիս։

 

2. Հակամարտող կողմերն այսպես էլ չմատնանշեցին ագրսորին, սա նշանակում է, որ Ադրբեջանն իր ռազմական արկածախնդրության համար չենթարկվեց միջազգային ճնշման և չպատժվեց, ուրեմն առաջնորդվելով անպատիժ մնալու հոգեբանությամբ այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է թքել բոլոր այդ պայմնավորվածությունների վրա և պատերազմ հրահրել, ինչպես դա արեց ապրիլին։

 

3. Վսահության երաշխիքների ձևավորումը։ Չգիտեմ էլ՝ ապուշություն չէ արդյոք սրա մասին խոսելը, երբ կարդում ես ԼՂՀ ՊՆ-ի մամուլի հաղորդագրության հակառակորդի կողմից տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման և հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանի մասին տողերը։

 

Կարեն Համբարձումյան