Եվրատելինում հաճախ հաղթող են ճանաչվում այն երկրները, որոնք վերջին շրջանում ինչ-ինչ հարաբերություններ են սկսել Եվրամիության հետ, կամ փորձում էին սկսել, բայց ինչ-որ բան այնպես չի ստավել, ինչպես պատկերացնում էին այդ երկրներում և ինչպես խոստանում էին Եվրամիությունում: Եվ Եվրատեսիլում հաղթանակն ընդամենը սփոփանքի դեր է կատարում, իբր Եվրամիության հետ հարաբերություններում քաղաքական և տնտեսական հարցերում մեծ հաջողություններ չունենք, բայց ամեն դեպքում մշակույթի մակարդակում մենք ձեզ ընդունում ենք:

 


Եթե իրոք այնպես է, ինչպես ես եմ պատկերացնում, ուրեմն սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանը մոտակա տարիներին Եվրատեսիլում չհաղթի: Մեզ հաղթանակի փաթեթավորումով իրական պարտություններ պետք չեն:

 

 

Մովսես Դեմիրճյան