Twitter-ի իր միկրոբլոգում նոր ռուսական ինքնաթիռ խոցելու ցանկության մասին գրառում կատարած թուրք պատգամավոր Շամիլ Թայարն այժմ էլ պնդել է, թե կատակ է արել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Հիշեցնենք, որ թուրքական «Ֆեներբահչե» բասկետբոլային ակումբը Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվել է մոսկովյան ԲԿՄԱ-ին։
Դրանից հետո պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Մարդ ցանկանում է նորից ռուսական ինքնաթիռ խոցել»։
Ավելի ուշ նա հայտարարել է, թե դա կատակ էր։ «Ինչպե՞ս ես, դեմ լինելով ռուսական ինքնաթիռի խոցմանը, կպաշտպանեի երկրորդ նման սխալը։ Քանի որ նման աստիճանի է հասել, կասեմ, որ դա կատակ էր»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորն ու հավելել. «Դա կատակ է, հանգստացե՛ք»։