Որոշակի զանգված կա, որ սպասում են արտասահման թռած, գրանտակեր մի ադրբեջանցի իբր մարդասեր, տոլեռանտ գտնեն համացանցում, որ մտնեն մեկնաբանություններում ու խայտառակ անգրագետ ռուսերենով իրենց սերը արտահայտեն ադրբեջանցիների հանդեպ ու խաղաղության աղավնի խաղան:
Մեռնեն չեն գնա, չեն նայի հրթիռակոծությունից մի կերպ փրկված ընտանիքների աչքերին, չեն լսի նրանց պատմածը, որ սպանես մի գիշեր չեն անցկացնի Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքում, էլ չեմ ասում բնակություն հաստատեին....

 


Ժողովուրդների մեջ խաղաղ երկխոսության իմիտացիա:
Երկխոսությունը ոչ թե ձեր, այլ դեմ դիմաց ապրող, սահմանամերձ շրջանների բնակիչների մեջ պիտի լինի: Ոչ թե առոք-փառոք Երևանում կամ դրսում թառածների:
Իսկ դա անհնար է, որովհետև նրանք միմյանց էությունը, նպատակները լավ գիտեն ...
Ի դեպ, չեմ բացառում, որ ադրբեջանական մի գյուղում իրականում մարդասեր ու խաղաղություն ուզող մարդ լինի: Բայց դուք նրան չեք տեսնի համացանցում:

 

Իզաբելլա Աբգարյան