Ադրբեջանական հայտնի ապատեղեկատվության հերթական օրինակներից է Կասպից ծովում համատեղ ադրբեջանա-իրանական զորավարժությունների անցկացման հնարավորության մասին «լուրը», որն իբր հիմնված է իրանցի ծովակալի խոսքերի վրա:

 


Իրականում Բաքվի բռնապետի լրատվամիջոցները իրենց երևակայական խոսքերը անպարկեշտորեն վերագրել են Իրանի ռազմածովային ուժերի բարձրաստիճան զինվորականին, որը դժբախտություն է ունեցել ընդամենը մեկ անգամ հիշատակելու Ադրբեջան անվանումը:
Ընդ որում, ուշագրավ է, որ ապատեղեկատվությունը տարածած Բաքվի անխտիր բոլոր ԶԼՄ-ներն աղճատել են իրանցի ծովակալի ոչ միայն անունն, այլ նաև զբաղեցրած պաշտոնը՝ հավանաբար մտածելով, որ երևակայական ավելի բարձր կարգավիճակը էլ ավելի լրջություն կհաղորդի տարածված ստին:

 

Վարդան Ոսկանյան