Ադրբեջանական ԶԼՄ-ները շատ բուռն են արձագանքում "Եվրատեսիլ-2016"-ում ունեցած անհաջողություններին..Բավական "լուրջ" վերլուծաբաններ են վերլուծում "Եվրատեսիլ 2016"-ը...Նախ,Բաքվում շատ դժգոհ են իրենց ներկայացուցչից,որը ավելի շատ կհիշվի հեռուստադիտողներին ուրիշների գիրկը թռնելով և 17-րդ տեղը զբաղեցնելով...Բացի դրանից ալիևյան ԶԼՄ-ները դժգոհ են Սեմռա Ռահիմլիի պասիվ պահվածքից,որը "չպատասխանեց" Իվետա Մուկուչյանի "սադրանքներին"...Իսկ Ստոկհոլմի երկնքում հայտնված օդանավը՝"Արցախը սիրում է Իվետային" պաստառով ազերիներին հասցրել է անմեղսունակության այն աստիճանի,որ նրանք պահանջում են "Եվրատեսիլ-2016"-ի կազմակերպիչներից պատժել Հայաստանին,որը հետագայում պարզվեց,ըստ ազերիական ԶԼՄ-ների այսպիսով պատասխանեց Թուրքիային՝ Հայոց զեղասպանության փաստը ժխտող պաստառը այս տարի ապրիլի 24-ին Նյու Յորքում պտտեցնելու համար...

 

Եթե,ըստ Բաքվի, այս քայլով հայերը պատասխանում են Թուրքիային, ապա ինչու՞ է բողոքում Ադրբեջանը այլ ոչ թե Թուրքիան...Մենք շատ ենք սիրում Իվետային,սակայն քանի որ ազերիները լավ չեն "հասկացել" այդ մեսիջը,ապա հայերը պետք է այդ պաստառի վրա գրեին՝"Արցախի բանակը միշտ հիշում է Մեհրիբանին",որ չմատծեին,թե մերոնք ինչ-որ բան թուրքերին են հասկացնում...

 


Ազերիները նաև շատ են անհանգստանում այն հանգամանքից,որ 2011թ-ից ի վեր Ադրբեջանը բարձր տեղեր չի զբաղեցնում "Եվրատեսիլ"-ներում...Բաքվի "միամիտ" լրագրողները չգիտե՞ն,թե 2011 թ-ի Ell & Nikki զույգը ինչ գնով հաղթեց այդ տարվա Եվրատեսիլը...Նաքվթի գները նվազեցին և Ալիև-Փաշաև ընտանիքն էլ գումար չի հատկացնում ավելորդություններին,եթե դա չի վերաբերվում սուլթանի ընտանիքին...Այստեղից հետևություն.հաջորդ "Եվրատեսիլ"-ում Բաքուն պետք է ներկայացնի Ալիևի ընտանիքը...Օրինակ՝ ձևավորվի դուետ "Գեղեցկուհին և Հրեշը"՝Մեհրիբանի և Իլհամի գլխավորությամբ,որը կկատարի "Qarabag Bizimdir" երգը,իսկ բեմին էլ կպարեն չքնաղ Լեյլան և Արզուն...Այս դեպքում հաջորդ տարի Կիևում տեղի ունենալիք "Եվրատեսիլ-2017"-ում կհաղթի Ադրբեջանը...Համոզված եմ,որ շատ երկրներ,այդ թվում նաև Հայաստանը Ադրբեջանին կտա 12 միավոր...

 


Հ.Գ.Իսկ եթե հումորը թողնենք մի կողմ,ապա Ադրբեջանի հասարակության հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր է...Իլհամ Ալիևը նրանց հասցրել է անմեղսունակության աստիճանի...

 

Գագիկ Համբարյան