Նկատել ե՞ք՝ Թուրքիայի մոտ «ուրիշի ձեռքով» պայքարելը, մի տեսակ, բնավորության է վերածվել: Օրինակ՝ Սիրիայում, Արցախի դեմ հանդես են գալիս իսլամականների, Ռուսաստանի դեմ՝ Ղրիմի թաթարների ձեռամբ, «Եվրատեսիլ 2016-ում՝» Ուկրաինայի միջոցով, ավելին՝ ծագումով մասամբ հայ երգչուհու շուրթերով…
Հ.Գ. Մտածում եմ՝ փախստականների ճգնաժամը չլիներ, գուցե Ուկրաինայի հաղթելու հնարավորություններն ավելի մեծ լինեին… Առկա իրավիճակում, նաև ի հեճուկս Թուրքիայի, հաղթելու ամենամեծ շանսերն ունեն Հայաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը:
Արմեն Պետրոսյան