Ավարտվեց "Եվրատեսիլ-2016"-ի քվեարկությունը և կարելի է մի քանի դիտարկումներ անել...Օրինակ՝ՌԴ-ի ժյուրիի քվեարկությունը լիովին համապատասխանում էր մեր տարածաաշրջանում պաշտոնական Մոսկվայի կողմից վարվող քաղաքականությանը...Բուտաֆորիա ռազմավարական գործընկերոջը՝Հայաստանին տալիս են 12՝ամենաբարձր միավորը և պարտքով զենք,որը դեռ տեղ չի հասել...Իսկ բիզնես գործընկեր Ադրբեջանին՝10 միավոր և 5 միլիարդ դոլլարի զենք(նույնիսկ պարտքով)...
Հետևություն.ավելի լավ էր ստանալ 10 միավորը և զենքը,իսկ 12 միավորը նվիրել մուղամաթի սիրահարներին ու վերջապես հասկանալ,որ զենքի վաճառքը դա բիզնես չէ...
Իսկ Եվրոպան էլ որոշեց պատժել Մոսկվային՝հաղթանակը տրամադրելով Ղրիմը և Դոնբասի մի մասը ռուսների պատճառով կորցրած Ուկրաինային...Այսպիսով,Եվրոպան Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառեց նաև շոու-բիզնեսի ոլորտում...Այսպիսով,Եվրոպան փորձում է փոխհատուցել Կիևին՝կորցրած տարածքներն ընդդեմ "Եվրատեսիլի",որն անհամեմատելի է...
Սակայն քաղաքկանությունը մի կողմ թողնելով ուզում եմ շնորհավորել Ուկրաինային "Եվրատեսիլ-2016"-ում հաղթանակ տանելու կապակցությամբ...Ինչ էլ լինի, Ջամալան կիսով չափ մերոնցական է...
Գագիկ Համբարյան