Ուռա հայրենասիրությունը նույնքան անարժեք հասկացություն է որքան ազգային ազատագրական մուղամը։
Այս երկուսը թմրադեղեր են ազգի զգոնությունը բթացնելու ու ազգին անգործունյա մասսայի վերածելու համար։

 


Մեր իշխանավորներն ու նրանց ծառայամիտ լեզվանիները առավոտից երեկո թմբկահարելով այս երկու հասկացություններից բխող բազում լոզունգներ ծառայում են ներկա իշխանակարգը հավերժ պահելու ցնորական մոլուցքին։
Անուններ չեմ գրի հիմա, սակայն մի օր հաստատ գրելու եմ եթե այսպիսի աներեսությամբ շարունակեն ժողովրդի ուղեղի լվացքը։

 

Համլետ Աբրահամյան