Եթե Արցախը ճանաչված պետություն չէ, դա չի նշանակում, որ Արցախի ժողովուրդը չի կարող օգտվել մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային փաստաթղթերում ամրագրված իրավունքներից՝ այդ թվում ազատ տեղաշարժի, անվտանգության և այլ իրավունքներից։ Սա հիմնական մարտահրավերն է, հանուն որի պետք է պայքարի Արցախի նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Սա իհարկե մարտահրավերներից միայն մեկն է, սակայն առաջնայինը։
Ծանոթ լինելով Մելիքյանի մասնագիտական ունակություններին և անձնական որակներին, կարող եմ պնդել, նրա ընտրությունը փայլուն գաղափար է։ Վստահ եմ, որ նա միջազգային հարաբերություններում Արցախի ժողովրդին պաշտպանելու է բոլոր ճակատներում՝ այդ թվում քաղաքական, իրավական, դիվանագիտական և այլն։
Այս ամենով հանդերձ, Մելիքյանին մեկ այլ կարևոր պաշտոն էլ պետք է վստահվի Արցախում։ Դա Արցախի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնն է։ Օգտակարը հաճելիի հետ։
Սուրեն Սարգսյան