Ցանկանում եմ անդրադառնալ որոշ լրատվական կայքերում տեղ գտած անհեթհեթություններին: Լուրեր են տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ են միանում Ռեֆորմիստական Կուսակցության նախաձեռնող խմբին, նշվում են նույնիսկ անուններ: Մեր քայլերը թափանցիկ են, և տեսանելի բոլորի համար և չկան այնպիսի մարդիկ որոնք գտնվում են կուլիսների ետևում: Ինչպես ես արդեն նշել եմ եթե մեզ միանան պատգամավորներ ապա մենք դրա մասին կհայտարարենք, ես կարծում եմ, որ անհարկի շահարկել հարգված պատգամավորների անունները առնվազն կոռեկտ չէ:
Ուզում եմ անդրադառնամ իմ լավ ընկեր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի մասին որոշ կայքերում տեղ գտած հրապարակումներին, նշվում է, որ նա ևս միացել է Ռեֆորմիստական Կուսակցության նախաձեռնող խմբին, ես պաշտոնապես հերքում եմ և վստահեցնում եմ, որ դա ապատեղեկատվություն է:

 


Քաջատեղյակ լինելով թե որտեղից են նման իմպուլսներ գալիս ուզում եմ ևս մեկ անգամ կոռեկտության կոչ անել,թող ամեն մեկը զբաղվի իր գործով այլ ոչ թե էժանագին մուտիլովկաների տարածմամբ:

 


Վահան Բաբայան