Գիտնականները հայտնաբերել են 15-րդ դարի «դժոխքի քարտեզ», որն իբրև պատմում է աշխարհի վերջի մասին: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:
«Դժոխքի քարտեզը» լատինատառ է ու պատմում է Նեռի գալուստի, իսլամի վերելքի ու վերջին դատաստանի օրվա մասին, որը ըստ այդ ձեռագրի պետք է լիներ 1651-ին: «Մենք չենք կարող ժխտել, որ այս աշխատությունը չափազանց հակաիսլամական է»,- մեկնաբանում են փորձագետները: Գիտնականները դեռ չգիտեն, թե ով է այս խորհրդավոր քարտեզի հեղինակը, բայց ենթադրում են, որ նա կարող էր լինել այն ժամանակվա ուսյալ բժիշկներից մեկը:
Ձեռագիրը գտել են գերմանական Լյուբեկ քաղաքում, ու հիմա այն գտնվում է Քալիֆորնիայի գրադարանում: Փորձագետների գնահատականով, քարտեզը ստեղծվել է 1486-1488 թվականներին: