Եվրոպացիների կողմից մեր երկրին 15 մլն եվրո հատկացնելու մասին լուրը հայտնվեց հանկարծակի, չնայած սովորաբար նման ծավալի գումարների մասին խոսակցությունն ավելի երկար է տևում: Գումարի վերաբերյալ լուրի հայտնվելն ու վարչապետի հակակոռուպցիոն ոգևորությունը համընկան ժամանակի մեջ, ինչը ինձ հիմք է տալիս մտածելու, որ այս օրերի ողջ հակակոռուպցիոն աժիոտաժը ընդամենը այդ գումարը ստանալու նպատակով է արվում: Ես, իհարկե, շատ կուզեի, որ սխալված լինեմ, բայց կյանքի իմ փորձն ու իմացությունը հուշում են, որ նման ոգևորություններ ի հայտ են գալիս միայն դրսից խոշոր գումարներ ստանալու հետ կապված՝ դրա ակնկալիքով:

 

Իսկ այսօր Հայաստանին ավելի քան անհրաշեշտ են այդ գումարները, քանի որ համարյա կամ թե ավելի քան կիսով չափ կրճատվել են մասնավոր փոխանցումները ՌԴ-ից, որը դրանց հիմնական մատակարարն է:

 

Վախթանգ Սիրադեղյան