«Եվրատեսիլում» ադրբեջանը ներկայացնող Սամրան երգեց «սարի աղջիկ» երգը:
Ի՞նչ ասեմ ասելու բան չկա, լավ արեց երգեց ու առաջինը ինքը սադրեց, որ քյալ չոբան դիվանագետներ ունենանք սենց էլ պետք է լիներ:
Հանկարծ սուտի հասկացողներ չհայտնվեն իրենց անկապ մեկնաբանություններով, թ՞ե բա գիտեք մեր դիվանագետները լավ աշխատում են ուղղակի մենք չենք տեսնում:
Ադրբեջանը մրցույթի ժամանակ, Իվետայի Արցախի դրոշը բարձրացնելու համար, բողոքի նոտա ուղղարկեց ու կարողացավ իր ուզածին հասնել: Իսկ մենք կարանք նոտա ուղղարկենք մրցույթի կազմակերպիչներին ու ասենք մեր ազգային երգը երգելով ադրբեջանի մասնակիցը սադրում է: Հա երևի կասենք երգա ով ուզի կարա երգի: Սենց տուֆտա դիվանագետներ ունենալը դա է, որ բան չեն կարողանում անել, մի բան էլ անում են սաղ կյանքը մի թեմայից են խոսում: Թքած էտ մրցույթը, ռադ արեք ու ցույց տվեք մեր բոլորիս ատամը այդ մրցույթի կազմակերպիչներին: Ադրբեջանը այսքան ռազմական հանցանք է անում ու թքած ունենում Եվրոպական դատարաններից, թքած է ունենում մարդու իրավունքների վրա: Մարդասպաններին սարքում է ազգային հերոսներ:
Արթուր Տեր-Մելիքսեթյան