Ապրիլյան պատերազմում մենք չենք պարտվել այլ հաղթել ենք և թույլ չենք տվել որ ադրբեջանական հրոսակները ներխուժեն Արցախ:

 


Հիմա պատերազմը Գառնի գյուղում է ընթանում։ Այ այս պատերազմում հաղթելը առավել դժվար է լինելու։ Ներքին թշնամին մեր միս ու արյունից է ու օգտվում է այդ հանգամանքից դանակը մեր թիկունը խրելու համար։
Եթե Գառնիի ժողովուրդը պարտվեց իմացեք որ հաջորդ պարտությունը լինելու է թուրքից։
Մի կոտրեք մեր ժողովրդին կտրելով նրա հացն ու ջուրը։ Դուք գողանալով նրա հանապազօրյա ջուրը այն ուղիղ գծով լցնում եք մեր դարավոր թշնամու ջրաղացին։
Հովիկ Աբրահամյան ձեռքերդ հեռու Գանո ժողովրդից ու նրա հաց հանապազօրյայից։

 

Համլետ Աբրահամյան