Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Մեկնաբանական կարիերայիս ընթացքում հասցրել եմ մեկնաբանել մարզական խոշորագույն տարբեր ստուգատեսներ՝ ամառային օլիմպիական խաղեր, ձմեռային օլիմպիական խաղեր, ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթ, ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլ... Ցավոք, այդպես էլ չկարողացա, նաեւ չհասցրեցի, մեկնաբանել Եվրոպայի առաջնության հանդիպումները: Եվրո-2016-ին հետեւելու եմ հեռուստաէկրանի առջեւ, պարզապես որպես երկրպագու: Այս առաջնությունը կլինի առաջինը, որտեղ չեմ կարողանում առանձնացնել մեկ հավաքականի, որն ակնհայտ ֆավորիտն է:
Դեռ 1997թ.-ից լինելով Ֆրանսիայի հավաքականի երկրպագու, այս առաջնությանը նույնպես առանձնակի հետաքրքրությամբ եմ հետեւելու այդ երկրի ազգային ընտրանու խաղերին: Ֆրանսիան ունի ուժեղ հավաքական, որը համարվելու է Եվրոպայի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը: Ֆրանսիայի հավաքականից բացի՝ գլխավոր հավակնորդներ եմ համարում նաեւ Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականներին: Մեծագույն անակնկալ եմ սպասում Բելգիայի եւ Խորվաթիայի հավաքականներից: Մեկ բան պարզ է. այս առաջնությունը լինելու է Եվրոպայի ամենահետաքրքիր առաջնությունը։
Մենուա Մեհրաբյան