Ե՞վ...ո՞րն է մեր հետագա քայլը, թե՞ նորից պետք է հանդուրժենք ադրբեջանի ոտնձգությունները, նորից ձեռքներումս այդքան ապացույց չենք կարողանալո՞ւ միջազգային հանրությանն ապացուցել, որ ադրբեջանցին ագրեսոր է, որ ադրբեջանցին խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները, որ ադրբեջանն ու խաղաղությունը անհամատեղելի են: Չի կարելի նորից անգործության մատնվել և ոչինչ չանել, հակառակ դեպքում ադրբեջանը վերքերը կլիզի և հարմար առիթի դեպքում կրկին անգամ բլից-կրիգի կգնա:
Ամենայն հավանականությամբ իլհամ հեյդար Օղլին հորը խոստացել է մահվանից առաջ, որ հետ կբերի իբր թե իրենց պապական հողերը, դրա համար էլ ոչ մի ռեսուրս թե մարդկային, թե նյութական, թե ֆինանասական չի խնայում, պետք է զինվորներ էլ ''ժերտվա'' կտա, պետք է թանկարժեք զինտեխնիկա էլ ''վարի'' կտա, պետք է միլիոնավոր դոլարներ կծախսի մենակ թե իր նպատակին հասնի: Իսկ Հայաստանը' Արցախը չնայած նրան, որ պատրաստ է թշնամու ցանկացած ոտնձգության դեմն առնել ու սատկացնել, բայց դրա արդյունքում մեր զինվորներն են ընկնում, եթե ադրբեջանցիների համար դա ոչինչ է, ապա հայի համար անգամ մեկ միլի զինվորի արյունը թանկ է մենք չենք կարող մեզ նման ''ճոխություն'' թույլ տալ: Գործել է պետք. երկաթը տաք-տաք են ծեծում:
Աշոտ Եսայան