Հատկապես ապրիլյան դեպքերից հետո երևի հաճախ լսած կլինեք, որ սեփական բանակի զոհված զինվորի լուսանկարները տարածելը էթիկապես ճիշտ չէ և պատերազմի ամենակարևոր սկզբունքներից է, որը ոչ մի դեպքում չի կարելի խախտել։ Բայց փորձը ցույց տվեց, որ թշնամու դիակի նկարներն էլ հրապարակելը ճիշտ չէ։ Չէ ճիշտ հասկացեք։ Ես չեմ խոսում «իրանք էլ են մարդ», «իրանք էլ հարազատներ ունեն» կամ «ոչ արյունահեղությանը, այո մարդասիրությանը» անիրական խաղաղասիրական կոչերի մասին։ Հիմա տեսեք, ես չեմ հանդիպել ապրիլյան պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորների լուսանկարների այնպսի մի հրապարակման ցանցում, որի տակ ադրբեջանցի քոմենթչիները չտեղադրեն մեր զինվորների խոշտանգված մարմինների նկարները։ Նույն կատարվեց նաև այսօր՝ Արշակ Զաքարյանի հրապարակումներից մեկի տակ։ Մենք ստիպված եղանք տեսնել մեր զինվորներից մի քանիսի խոշտանգված մարմինները։
Ինչ է ստացվում, որ թշնամու ոչնչացված զինվորների դիակները տեղադրելով և նրաց ցավ պատճառելու և մեր հասարակությանը դուրացնելու փորձերին թշնամին ցավոտ պատասխաններ է տալիս մեզ, որոնք կարծես սուր դանակի պես բացում ու փորփրում են մեր հասարակությանը ապրիլյան պատերազմի պատճառած և դեռ չսպիացած վերքերը։
Մի թե կասկածում էիք, որ ադրբեջանցիները մեր շուրջ 100 զոհերի նկարներն ունեն, և մեր մեկին տաս կպատասպանեն։ Հարգելիներս, եկեք լրացուցիչ առիթ և հարթակ չտանք մեր թշնամիներին՝ մեր զինվորների խոշտանգված նկարները տարածելու՝ փորձելով կանխել այս լուսանկարների հայկական առցանց տիրույթում հայտնվելը, և խնայելով զոհերի հարազատներին։
Կարեն Համբարձումյան