Ամբողջ ազգն արտասվում է Հովիկ Աբրահամյանի «ցնցող» հայտարարությունից՝ բայց ոչ թե հուզմունքից, այլ ծիծաղից։ Ընդհանրապես նկատել եք, ինչ մեծ հանդիսավորությամբ են արվում նմանօրինակ «բարեփոխումների» մասին հայտարարությունները, ինչպես օրինակ արվեց հակակոռուպցիոն պետական հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությունը։ Վարչապետի գլխավորած հանձնաժողովի ստեղծումից հետո պարզվեց, որ ըստ բազմաթիվ միջազգային և տեղական ուսումնասիրությունների, Հայաստանի դիքրեը վատթարացել են կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր սանդղակներում, աճել են կոռուպցիոն ռիսկերը։

 


Հիմա ամենավախենալուն այն չէ, որ մոտ 10 տարվա ընթացքում երկիրից ապօրինաբար 6 միլիարդ դոլար հանած իշխանական օղակներից լուրջ դեմքով հայտարարում են, թե մենաշնորհների, կոռուպցիայի՝ այն է իրենք իրենց դեմ են պայքարելու։ Վախենալուն այն է թե ինչ նոր վատություններ են անելու ժողովրդին, քանի որ հաշվի առնելով հակակոռուպցիոն հանձնաժողովի պրակտիկան մեր երկրում բարեփոխումների մասին հայտարարությունները որպես կանոն հակառակ ազդեցությունն են ունենում։

 


Ինչ խոսք, Հովիկ Աբրահամյանն արդեն սկսել է մենաշնորհի դեմ «պայքարը», գառնեցիներից ջուրը կտրելու փորձեր անելով և իր մշակադաշտերը ոռոգելու համար։ Ինչպես կարելի է չհավատալ վարչապետի խոսքերի անկեղծությանը։

 

Կարեն Համբարձումյան