Խորհուրդ չէի տա շտապել և Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա միայն Թալիշի ուղղությամբ 7 մլն քմ տարածք կորցնելու մասին հայտարարույունը, դատարկաբանություն որակել։ Տեսականորեն հնարավոր է որ մենք ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրել ենք այդքան տարածք, և ընդհանրապես ինչու չպետք է հավատանք Սեֆիլյանի խոսքերի ճշմարտացիությանը։ 

 


Քաօրյա ռազմական մեծամասշտապ գործողությունների ընթացքում պաշտոնական օղակները, որոնք խոսում էին միայն մի քանի հարյուր մետր հողակտորի կորստի մասին, որոշ ժամանակ անց սկսեցին խոսել դիքեր կորցենելու մասին, հետո պարզվեց, որ Թալիշի ուղղությամբ կորցած բարձրունքը, որը սկիզբում որակեցին «ոչ այնքան կարևոր», հետո բարձրունքի մոտակայքում տեղեկայված մի քանի դիրք հետ բերելուց հետո հանկարծ պարզվեց , որ դրանք «ռազմավարական նշանակություն ունեցող» դիրքեր էին։ 
Հետո ինֆորմացիոն տարբեր խողովակներով շրջանառվեց, թե հակառակորդի մոտ չի մնացել ոչ մի դիրք, հետո պարզվեց որ նույն Լելե թեփեի վրա ադրբեջանական բանակը ինժեներական լայնածավալ աշխատանքներ է սկսել և լավ ամրացել է։ Այսինքն մենք այսքան ժամանակ հստակ պաշտոնական ինֆորմացիա չենք ստացել են թե ինչ ենք կորցրել, որտեղ և ինչքան ենք կորցրել ապրիլյան պատերազմում։

 


Եվ իհարկե այս հարցերի պատասխանները հանրությանը չպարզաբանելը, մեզ համար թեկուզ դառը իրականություն կոծկելը բերեց նրան, որ տարածքների կորստի մասին հայտարարվեց այսպես ասուլիս ընթացքում՝ ըննդիմադիր գործչի կողմից։ Եվ եթե նույնիսկ Ժիրայր Սեֆիլյանը կեղծ տվյալներ է հրապարակել, հիմա ճիշտ ժամանակն է հայտնել ժողովրդին թե որքան և ռազմավարական ինչ նշանակության տարածք ենք կորցրել։ Իսկ եթե դա չանի պետությունը և իր մեջ հասարակության հետ անկեղծ լիենելու ուժ չգտնի, ուրեմն ժողովուրդն իրավունք ունի հավատալու Սեֆիլյանին և տարածքային կորուստների մասին տարբեր բնույթի խոսակցություններին։



Կարեն Համբարձումյան