Հասարակական կարծիքի ուսումնասիրման Համառուսական կենտրոնը (ВЦИОМ) հարցումներ է կատարել Ռուսատանի 46 տարածաշրջանների 130 բնակավայրերում, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի և զինված հակամարտության շուրջ:
Սոցիոլոգները ռուսատանցիներին հարցրել են, թե լսել են իրենք արդյո՞ք ԼՂ-ի զինված հակամարտության և նոր լարվածության մասին: Պարզվում է, որ հարցման ենթարկվածների 72%-ը՝ յուրաքանչյուր չորրորդը, ուշադրություն է դարձրել այդ խնդրի լրատվությանն ու լուսաբանմանը: Հարցի պատասխանը զգալիորեն գերազանցում է 2014թ. համանման հարցմանը (45%):
Ռուսաստանցիները հավատում են, որ իրենց երկիրը միանշանակ կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ լուծելու գործում:
Կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը հնարավոր են համարում ռուսաստանցիների 71%(2014թ.-57%): Հարցվածների 44%-ը գտնում է, որ այդ կոնֆլիկտում Ռուսաստանը պետք է հանդես գա որպես միջնորդ, որպեսզի կանխվի արյունահեղությունը: Երկու տարի առաջ այդ դիրքորոշմանն էին ընդամենը 25%-ը, փաստորեն գրեթե կրկնակի աճել են այդ հարցում Ռուսաստանի դերը կարևորողները:
Ռուսաստանցիների 36%-ն այնուամենայնիվ դեռևս գտնում են, որ Ռուսաստանը պետք է չեզոք դիրքորոշում ունենա, պահպանի դիտորդի կարգավիճակ: 2014թ. այդ ցուցանիշը կազմում էր 60%:
Կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին պաշտպանելու կողմնակիցները շատ քիչ են՝ Հայաստանին պաշտպանում է 4%-ը, Ադրբեջանին երկու անգամ քիչ՝ 2%:
Հետաքրքիր է, որ հարցվածների քառորդը(26%) գտնում է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր հանդիսանում է անկախ պետություն, 13%-ը գտնում է, որ այն Հայաստանի տարածքն է, 11%-ը Ադրբեջանի: Իսկ մեծամասնությունը՝ 47%-ը, դժվարանում են որոշել նրա տարածքային պատկանելությունը:
Շատ հետաքրքիր է, որ Ռուսաստանի ազգային հետաքրքրության տեսանկյունից լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը լավագույն տարբերակ են համարում 35%-ը և միայն յուրաքանչյուր տասներորդն է(9%) գտնում, որ այդ նույն նպատակով ցանկալի է, որ այն լինի Հայաստանի կազմում, իսկ 6%-ը Ադրբեջանի: Իսկ 18%-ն առհասարակ գտնում է , որ Ռուսաստանի շահերի համար ԼՂ-ն այնուամենայնիվ ոչ մի նշանակություն չունի:
Ահա այսպիսի՝ իմ կարծիքով հետաքրքիր և նաև կարևոր տվյալներ…
Ռոբերտ Մելքոնյան