Ամենատհաճ երևույթը քաղաքականությունից դուրս մնացած մանրադրամների ու լուզերների ակտիվությունն է, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են երևալ այս կամ այն հարթակում կամ, գոնե ձգտում են ձեռքը մշտապես պահել հանրային թեմաների զարկերակի վրա: Դա ուղորդվում է շատ հաճախ անբովանդակ հայտարարություններով կամ անհասկանալի անկանոն շարժումներով:

 

 

Անդրիաս Ղուկասյանը, ով առավելապես հայտնի է նախագահական ընտրությունների ժամանակ դիետա պահելով, 2013-ից այսկողմ փորձում է անընդհատ ինչ որ ակտիվություն անել: Հանդես է գալիս հայտարարություններով, ոտքի է հանում Հայաստանին, հետո հեղափոխություն անում, հետո կրկին դիետա, որին նորից հաջորդում է հեղափոխությունը, հետո համամարդկային մոբիլիզացիա, սառը ջուր, թեյ, սուրճ և այսպես շարունակ:

 

 

Բայց ի՞նչ խնդիր է լուծվում սրանով, ինչու՞ են անդիասները միշտ կարծում, որ հանրության կողմից ընկալվում են, որպես հաղթող ու պայքարող հերոս կամ դրական կերպար: Իհարկե, այդպես չէ և դա ապացուցվել է բազմիցս: Եթե ուշադիր լինենք, ապա կփաստենք, որ նման տեսակը, երբ ներգրավվում է ինչ որ ակտիվ շարժման մեջ, փորձում հանդես գալ, որպես կազմակերպիչ, այնպես է վարկաբեկվում տվյալ շարժումը, որ դրանից միայն անունը, կամ եթե ավելի անկեղծ լինենք, ոչինչ չի մնում: Դրա վառ օրինակը «Էլեկտրիկ Երևան» շարժումն էր, երբ Անդրիասն այնպես ոտքի հանեց Հայաստանին, որ շարժումը ծվեն ծվեն եղավ ու ինչպես միշտ հայտնվեց ծիծաղելի իրավիճակում:

 

 

Անդրիասը հայտնի է, որպես «զապաս» թեկնածու, ում ֆունկցիան սկսվում և ավարտվում է այս կամ այն ընտրություններին մասնակցելով: Եվ այս պայմաններում կարևոր է հասկանալ, արդյո՞ք նման գործիքը կարող է հանրային գործընթացի մասնակից լինել, էլ չեմ խոսում հանրության կողմից, որպես դրական, պայքարող կամ հաղթող մի հերոս ընկալվելու մասին: Իհարկե, ոչ: Անգամ, եթե Անդրիասը հանդես գա որպես տան տղամարդ, հազիվ թե գտնվի մեկ բանական մարդ, ով կհավատա, որ տանն ինքն է հարց լուծողը:

 

 

Եվ վերջապես, եթե այս կամ այն գործիչն աչքի չի ընկնում որևէ բովանդային գործունեությամբ, հստակ գաղափարներով, երևան է գալիս առիթից առիթ՝ փորձելով մի աստիճան բարձրացնել հատակին քսվող վարկանիշը, ինչպե՞ս կարող է ընդունվել հանրային դաշտում, կարող են արդյո՞ք լուրջ վերաբերվել նմանին, իհարկե, ոչ: 

 


Իրականում մեր հասարակական-քաղաքական հարթակը «генеральная уборка»-ի կարիք ունի՝ առաստաղից մինչև վարագույրեր: Միայն Անդրիասը չի խնդիրը, շատերն են նման վիճակում:

 

 

 

 

 

 

Արման Ղարիբյան