36-ամյա պրոֆեսիոնալ անվանի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը(Ավետիք Աբրահամյանը) ՝ Արթուր արքան վերադառնում է ռինգ: Նրա հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Այս մասին հայտնում է գերմնաբնակ անվանի հայ բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Պատրաստ չեմ հրաժեշտ տալ այս սպորտին, որն այնքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը չընթացավ նախատեսածիս պես, բայց խոստանում եմ, որ նման բան այլևս չի կրկնվի: Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն: Սա է իմ ամենամեծ ցանկությունը»,- նշել է Արթուր Աբրահամը:

 


Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին 36-ամյա Արթուրն իր պրոֆեսիոնալ կարիերայի 49-րդ հանդիպումն անցկացրեց Լաս Վեգասում (ԱՄՆ) և միավորներով պարտվեց առայժմ անպարտելի մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին: Պրոֆեսիոնալ ռինգում 44հաղթանակ (որից 24-ը նոկաուտով) տոնած Աբրահամի համար սա կրած 5-րդ պարտությունն էր, որտեղ նա կորցրեց նաև WBO-ի վարկածով 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի գոտին: Փորձառու բռնցքամարտիկը հավաստում է, որ հաջորդ հոբելայանական՝50-րդ մենամարտը իր համար անպայաման հաղթական է լինելու և այդ համոզունքով ու հավատով էլ մարզումներին ու ռինգ է վերադառնում: Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում ելույթ է ունենում 2003թ օգոստոսի 16-ից:
Սիրան Գրիգորյանը տեղեկացրեց նաև ,որ Արթուր Աբրահամի առաջիկա մրցակցի անունը կհայտարարվի ավելի ուշ:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: