Այսօր Երևանում "Հայացք" մամուլի ակումբում Ժիրայր Սեֆիլյանի անցկացրած մամլո ասուլիսը դարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների գլխավոր մեխը...Բաքվի քարոզչամեքենան հպարտորեն մեջբերումներ է անում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի հարցազրույցից,որի ժամանակ Ժ.Սեֆիլյանը հայտարարել է,որ ապրիլի սկզբին տեղի ունեցած կարճատև պատերազմի ժամանակ հայկական կողմը միայն հյուսիսում՝Մարտակերտում,կորցրել է 7 միլիոն քառակուսի մերտ տարածք...Սեֆիլյանը նաև ասել է,որ այդ տարածքների հետ վերադարձնելը մեզ համար շատ կարևոր է...Սեֆիլյանի այս վերջին մտքի հետ ես լիովին համաձայն եմ...

 


Տոնելով Պյուռոսյան հաղթանակ,որի ժամանակ ազերիներին չհաջողվեց գեթ մեկ գյուղ գրավել,պաշտոնական Բաքուն այս ամենը տեղեկատվական պատերազմում ներկայացնում է որպես մեծ հաղթանակ՝թոթափելով պարտվածի բարդույթը,որով տառապել է 22 տարի...

 


Սակայն այս մամլո ասուլիսի ժամանակ Սեֆիլյանը գնացել է հոգեբանական գրոհի իշխանությունների նկատմամբ՝հայկական կողմի տարածքային կորուստները ներկայացնելով "միլիոնավոր մետրերի" չափով՝ավելի մասշտաբային ցույց տալու համար...Իսկ այդ ամենից ամենաառաջինը օգտվեցին մեր թշնամիները,որոնք այս տեղեկությունը նույն "միլիոնավոր քառակուսի մետրերով" մատուցում են սեփական հասարակությանը...Ավելի լավ կլիներ,եթե Ժ.Սեֆիլյանն ընդամենը ասեր,որ հայկական կողմի կորուստները այդ շրջանում կազմում են 7 քառակուսի կմ. կամ էլ 700 հեկտար...Այսուհետ ավելի մեծ էֆեկտ գործելու համար Սեֆիլյանը լավ կանի "միլիարդավոր միլիմետրերով" խոսի...Ադրբեջանցիներն էլ շատ կուրախանան,որ ապրիլյան կարճատև պատերազմում միլիարդ քառակուսի միլիմետրից ավել տարածք են "ազատագրել" հայերից...

 


Հ.Գ.Ես դեմ եմ խոսքի ազատության սահմանափակումներին...Քննադատությունը սթափեցնող գործոն է իշխանությունների համար...Սակայն այս պարագայում ես դեմ եմ Ժ.Սեֆիլյանի խոսքի այսպիսի ազատությանը...

 

 

 

Գագիկ Համբարյան