Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցը «Դորտմունդի Բորուսիայում» կվճռվի առաջիկա 10 օրվա ընթացքում։
Այս մասին այսօր գերմանական Bild պարբերականին ասել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան։
Այժմ գործակալը բանակցում է Բորուսիայի հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն վերջիններս, չեն ցանկանում պայմանագրում ներառել հրաժարագին։
Մխիթարյանին ձեռք բերելու հարցում հետաքրքրված են Արսենալը, Չելսին և Յուվենտուսը։
Գրիշա Աղաջանյան